Jump to content

Գրիգոր Մարտիրոսյան (մանկավարժ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Մարտիրոսյան
Ծնվել է1924
ԾննդավայրԼճաշեն, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Գրիգոր Խաչատուրի Մարտիրոսյան (1924, Լճաշեն, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Մարտիրոսյանը ծնվել է 1924 թվականին, Սևանի շրջանի Լճաշեն գյուղում։ Գրագիտություն սովորել է տանը, հոր օգնությամբ, այնուհետև սովորել է Երևանի № 6 միջնակարգ դպրոցում։ Ընդունվել է Երևանի պետական համալսարանում, սակայն ուսումը կիսատ է թողել, ուսուցչական աշխատանքի է անցել Սևանի շրջանում։ Եղել է Լճաշենի միջնակարգ դպրոցի ուսմասվար, դասավանդել է պատմություն և աշխարհագրություն[1]։

Գրիգոր Մարտիրոսյանը զորակոչվել է բանակ, սովորել ռազմական ուսումնարանում, ապա մեկնել է ռազմաճակատ, մասնակցել մարտերին, որոնցից մեկում վիրավորվել է և բուժվելուց հետո վերադարձել մարտական շարք, մասնակցել Կուրսկի աղեղի մարտերին, իր ռուս ընկերների հետ «լեզու» է բերել, արժեքավոր տեղեկություններ, հուլիսի 8-ի գիշերը նոր առաջադրանքը կատարելու համար արժանացել է Կարմիր աստղի շքանշանի։ Պարգևատրվել է նաև Հայրենական մեծ պատերազմի առաջին աստիճանի շքանշանով, բազմաթիվ մեդալներով։ Հետագա մարտերից մեկում վիրավորվել է, երկարատև բուժումից հետո վերադարձել է տուն[1]։

Մարտիրոսյանն աշխատանքի է անցել Սևանի շրջկենտրոնի միջնակարգ դպրոցում, միաժամանակ խմբագրել է «Սևանշին» բազմատպաքանակ թերթը, վարել շրջանի ռադիոլիազոր խմբագրի պարտականությունները, ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանում։ Համալսարանում դարձել է անվանական թոշակառու, ընտրվել ֆակուլտետի, այնուհետև՝ համալսարանի կոմերիտական կազմակերպության ազատված քարտուղար։ Հետագա տարիներին ընտրվել է ՀԼԿԵՄ քաղկոմի քարտուղար, գյուղատնտեսական ինստիտուտի կուսկազմակերպության ազատված քարտուղար, մարքսիզմ-լենինիզմի ամբիոնի ասիստենտ, ՀԿԿ Երևանի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ։ Եղել է նաև ՀԽՍՀ մամուլում պետական գաղտնիքների պահպանության գլխավոր վարչության պետ։ Արժանացել է «Պատվո նշան» շքանշանի, ՀԽՍՀ գերագույն խորհրդի պատվոգրի[1]։

  • Կարմիր աստղի շքանշան
  • Հայրենական մեծ պատերազմի առաջին աստիճանի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]